ԿԻՆ: Հիվանդություններ
Կրծքագեղձի քաղցկեղը բուժելու են սառնությամբ
![Կրծքագեղձի քաղցկեղը բուժելու են սառնությամբ Կրծքագեղձի քաղցկեղը բուժելու են սառնությամբ](up/article/big/file_25232_1036961.jpg)
Չարորակ ուռուցքների բջիջները կարելի է ոչնչացնել ցածր ջերմաստիճանի օգնությամբ: Այդ բուժգործողությունը կատարվում է 15 րոպեում և առանց ցավի: Իսրայելցի մասնագետները մշակել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման նորարարական մեթոդ:
Բուժգործողությունը կատարվում է ըստ Ցելսիուսի զրոյից ցածր մինչև 170 աստիճան սառեցրած չափազանց բարակ ասեղով, դրա օգնությամբ բժիշկը ուռուցքի տեղակայման հատված է հասցնում հեղուկ ազոտը և սառեցնում է չարորակ նորագոյացությունը:
Գիտնականների խոսքերով, նման ձևով հնարավոր է բուժել մինչև գոլֆի գնդակի չափեր ունեցող և ավելի փոքր ուռուցքները: Մեթոդը փորձարկվել է բարորակ նորագոյացություններ ունեցող կամավոր պացիենտների վրա: Օրերս արդեն սկսվել են փորձարարությունները 30 ուռուցքաբանական հիվանդների մասնակցությամբ:
Մեթոդը անզգայացում չի պահանջում, սառեցման բուժգործողությունը միով-բանիվ տևում է 15 րոպե, իսկ դրանից հետո էլ սպի չի մնում:
Այսօր կրծքագեղձի քաղցկեղը բուժվում է վիրահատական եղանակով, որը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և հետագա հիվանդանոցային երկարատև բուժմամբ:
«Մարդկային բջիջները բաղկացած են մեծ մասամբ ջրից, այդ պատճառով էլ սառեցումը դյուրին է կատարվում: Նախկինում փորձեր էին կատարվում քաղցկեղային բջիջները ոչնչացնել բարձր ջերմաստիճանի օգնությամբ, բայց դա չափազանց ցավոտ բուժգործողություն էր»,- նշել է մեթոդի հեղինակներից մեկը, խմբի ղեկավար Հեզի Հիմելֆարբը: Նա բացատրել է, որ սառնությունն անզգայացնող արդյունք է ապահովում, որի շնորհիվ բուժգործողությունը գրեթե առանց ցավի է կատարվում:
Սարքը կիրառման համար արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ում և ընկերությունը հուսով է, որ 2013 թվականին համանման հավանության կարժանանա նաև Եվրամիությունում:
Ըստ վիճակագրության, Մեծ Բրիտանիայում մոտ 50 հազար կնոջ մոտ ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում: Ամեն տարի կատարվում է մոտ 39 հազար կրծքագեղձի վիրահատություն` չարորակ նորագոյացության պատճառով, դրանից հետո յուրաքանչյուր հինգերորդ կին կրկնակի վիրահատման կարիք է ունենում:
Իսրայելցի գիտնականները պլանավորել են ապագայում նման փորձարկումներ կատարել երիկամների, շագանակագեղձի և լյարդի քաղցկեղի բուժման ոլորտում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am](up/article/small/file_63374_4054380.jpg)
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն